20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Վոդոխոդ» ընկերության «Ալեքսանդր Սուվորով» ջերմանավի վրա, որը կանգ է առել Նիժնի Նովգորոդում, անձնակազմի 101 անդամներից իննի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին «Վրեմյա Ն» տարածաշրջանային գործակալությանը հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մարզային վարչությունից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Անձնակազմի երեք անդամների հարկ է եղել հոսպիտալացնել, մյուսները մեկուսացվել են:
Նավի ուղեւորները՝ Նիժեգորոդսկի մարզի եւ Թաթարստանի բնակիչներ են։ Ուղեւորները երկու շաբաթ գտնվելու են մեկուսացման մեջ:
Ջերմանավի վրա սանիտարական մշակում են անցկացնում: «Վոդոխոդ»-ի կայքի տվյալներով՝ չորս տախտակամած ունեցող «Ալեքսանդր Սուվորով» ջերմանավը նախատեսված է 307 ուղեւորի համար: Օգոստոսի 3-ին այն Նիժնի Նովգորովից պետք է տասնօրյա շրջագայության ուղեւորվեր Վոլգոգրադ եւ հակառակ ուղղությամբ. նավարկության ժամանակ պետք է լիներ 254 ուղեւոր։