402 դիտում, 2020.08.03 17:46

Լույս աշխարհ են եկել ԱՆ անպտղության դեմ պայքարի պետական ծրագրով ծնված առաջին զույգ բալիկները

Լույս աշխարհ են եկել ԱՆ անպտղության դեմ պայքարի պետական ծրագրով ծնված առաջին զույգ բալիկները

Ծնվել են ՀՀ ԱՆ անպտղության դեմ պայքարի պետական ծրագրով ծնված առաջին զույգ բալիկները: Այս մասին հայտնում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«5 տարվա անպտության դեմ պայքարից հետո երիտասարդ ընտանիքը զույգ է ունեցել՝ աղջիկ և տղա:
Երիտասարդ զույգը դիմել էր «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ էլ խնդիրը հայտաբերելուց հետո, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում ՝ անպտղության դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակում:
Բաղձալի հղիության արդյունքից հետո, 27 Գրետա Հովհաննիսյանը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի անմիջական հսկողության տակ, քանի որ հղիության ողջ ընթացքը բարդ է ընթացել: 31 շաբաթական հղիության ժամկետում, հունիսի 29-ին, բժշկական ցուցումով կատարվել է կեսարյան հատում: Ծնվել են զույգ բալիկներ՝ աղջիկ 1470 գրամ քաշով և տղա ՝ 1330 գրամ քաշով:

Անհաս նորածինները գտնվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հսկողության և խնամքի ներքո: Ստացել են համապատասխան բուժում, որի արդյունքում այսօր արդեն դուրս են գրվել հիվանդանոցից՝ առողջ, բավարար վիճակում:

Ծնողները շնորհակալ են «Շենգավիթ» ԲԿ –ին, ՀՀ առողջապահության նախարարությանը պետական ծրագրից օգտվելու հնարավորությունից, բժիշկներ՝ Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկոլոգ Մարգարիտա Գրիգորյանին, մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին և «Շենգավիթ» ԲԿ-ի ողջ բուժանձնակազմին հոգատար, ջերմ ու պրոֆեսիոնալ մոտեցման համար:
Առողջություն ենք մաղթում փոքրիկների, իսկ 5 տարի անց երջանկության բերկրանքը ճաշակած ծնողներին խաղաղ և երջանիկ օրեր:

Երջանկությունը բանաձև չունի, պարզապես երջանիկ լինել է հարկավոր :
Հ․Գ․ Նկարները հրապարակված են ծնողների թույլատվությամբ»։