386 դիտում, 2020.08.03 17:36

Հայաստանի «Լավագույն ֆուտբոլիստ»-ը Մորի Կոնեն է

Հայաստանի «Լավագույն ֆուտբոլիստ»-ը Մորի Կոնեն է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։

Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը «Շիրակ»-ից Մորի Կոնեն է: Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում 2-րդ հորիզոնականում է «Նոա»-ի ֆուտբոլիստ Մաքսիմ Մայրովիչը, իսկ 3-րդ տեղն է զբաղեցրել «Լոռի»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև «Լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոա»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը:  

99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:  71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակ»-ը գլխավորած, իսկ ներկայում Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: