480 դիտում, 2020.08.03 17:11

Ռուսաստանում հայտնվել են անկողնային արեւադարձային փայտոջիլներ

Ռուսաստանում հայտնվել են անկողնային արեւադարձային փայտոջիլներ

Ռուսաստանի մի շարք քաղաքներում նկատվել են անկողնային արեւադարձային փայտոջիլներ: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։

«Միջատների այս տեսակը նոր բան է Ռուսաստանի եվրոպական մասի համար: Մասնագետների տվյալներով՝ տարեցտարի այդ միջատների թվաքանակը մեծանում է: Փայտոջիլները պատկանում են սինանտրոպային (կենցաղային) հատվածոտանիների դասին, նրանք կարող են գոյատեւել եւ բազմանալ պատշաճ սանիտարական պայմաններ ունեցող բարեկեցիկ հաստատություններում, սակայն առավել հաճախ դրանք հանդիպում են մարդաշատ և բնակելի հաստատություններում»,-ասվում է հաղորդագրությունում։

Ամենից հաճախ փայտոջիլները տանը հայտնվում են իրերի, հագուստի կամ կահույքի հետ. բացի այդ, դրանք կարող են սողոսկել հարեւան բնակարաններից՝ օդափոխության սարքերի կամ Էլեկտրավարդակների միջոցով, ուստի, եթե վնասատուն հայտնվել է թեկուզ մեկ բնակարանում, առկա է ամբողջ շենքում դրանց տարածման ռիսկը։

Փայտոջիլները կարելի է բերել նաեւ հյուրանոցներում հանգստանալուց հետո, քանի որ միջատները հանդիպում են նաեւ հինգաստղանի հյուցանոցներում, ուստի համարում բնակվելուց առաջ հարկավոր է ուշադիր զննել անկողինը եւ ամենափոքր կասկածի դեպքում հրաժարվել այդպիսի հյուրանոցում մնալուց։

Փայտոջիլների առկայության մասին ամենից հաճախ կարելի է իմանալ քնելուց հետո մարմինի վրա խայթոցների հետքերից, միջատները սնվում են արյունով, ուստի ձգտում են դեպի մարդը։

 «Արեւադարձային փայտոջիլներն այնպիսի առանձնահատկություն ունեն, որ կարող են մարդու վրա հարձակվել նաեւ ցերեկը: Անկողնային փայտոջիլների ակտիվության հիմնական ժամանակաշրջանը ամառն է եւ ջեռուցման շրջանի սկիզբը: Վաղ շրջանում վնասատուների հայտնվելը նկատելու համար հանձնարարվում է հաճախ փոխել անկողնային սպիտակեղենը»,-նշել են Ռոսպոտրեբնադզորում: