604 դիտում, 2020.08.03 17:03

Ադրբեջանը նավթային լցանավ է ուղարկել Բելառուս

Ադրբեջանը նավթային լցանավ է ուղարկել Բելառուս

Օդեսայի ուկրաինական Յուժնի նավահանգստում օգոստոսի 4-5-ին ժամանելու է Բելառուսի համար ադրբեջանական նավթ տեղափոխող լցանավ: Այս մասին հայտարարել է Բելնեֆտեխիմ կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոն:

«85 հազար տոննա նավթ տեղափոխող լցանավը օգոստոսի 2-ին լքել է Սուպսա նավահանգստը, իսկ Օդեսա ժամանումը սպասվում է օգոստոսի 4-5-ին»,-ասել է նա:

Բելառուսի նավթը մատակարարվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը`SOCAR-ը` իր SOCAR Trading դուստր ձեռնարկության միջոցով: Նավթը անցնում է Օդեսայի նավահանգստով և Օդեսա-Բրոդի նավթատարով դեպի Մոզիր նավթավերամշակման գործարան:

Ավելի վաղ «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի նախագահ Անդրեյ Ռիբակովը հայտարարել էր, որ Մինքը 2020 թվականին ակնկալում է մինչև 1 միլիոն տոննա ադրբեջանական նավթ: