23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Օդեսայի ուկրաինական Յուժնի նավահանգստում օգոստոսի 4-5-ին ժամանելու է Բելառուսի համար ադրբեջանական նավթ տեղափոխող լցանավ: Այս մասին հայտարարել է Բելնեֆտեխիմ կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոն:
«85 հազար տոննա նավթ տեղափոխող լցանավը օգոստոսի 2-ին լքել է Սուպսա նավահանգստը, իսկ Օդեսա ժամանումը սպասվում է օգոստոսի 4-5-ին»,-ասել է նա:
Բելառուսի նավթը մատակարարվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը`SOCAR-ը` իր SOCAR Trading դուստր ձեռնարկության միջոցով: Նավթը անցնում է Օդեսայի նավահանգստով և Օդեսա-Բրոդի նավթատարով դեպի Մոզիր նավթավերամշակման գործարան:
Ավելի վաղ «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի նախագահ Անդրեյ Ռիբակովը հայտարարել էր, որ Մինքը 2020 թվականին ակնկալում է մինչև 1 միլիոն տոննա ադրբեջանական նավթ: