24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական կենտրոնը պատրաստվում է նոյեմբեր ամսից սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին հայտարարել է կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը:
«Մենք ակնկալում ենք արտադրությունը սկսել այս տարվա նոյեմբերին: Հետևաբար, տարեվերջին մենք կարող ենք խոսել պատվաստումներին անցնելու մասին գոնե ռիսկային խմբերի հետ։ Այնուհետև կանցկացվեն նաև զանգվածային պատվաստումներ», – պարզաբանել է նա:
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն նախօրեին ասել էր, որ ռուսաստանցիների համար պատվաստումները անվճար կլինեն, բոլոր ծախսերը հոգալու են բյուջեից: Նախ և առաջ պատվաստումներ կկատարվեն հատուկ խմբերին՝ բժիշկներին և ուսուցիչներին: Նա խոսեց նաև կորոնավիրուսի ևս մեկ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին, որը մշակվել է Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: Ըստ Մուրաշկոյի՝ Ռուսաստանում պլանավորվում է զանգվածային պատվաստումներ սկսել հոկտեմբերից: