528 դիտում, 2020.08.03 19:36

ՀՀ ԳԱԱ պատմության իստիտուտը դիմում է ԱԱԾ-ին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը դիմում է ներկայացնելու Ազգային անվտանգության ծառայությանը՝ ուսումնասիրելու համար  Հայոց պատմություն,Համաշխարհային պատմություն, Հասարակագիտութուն առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների մշակման գործընթացը:  

Պատմության ինստիտուտն այստեղ պետական եւ ազգային անվտանգային խնդիրներ է տեսնում: Պարզվում է՝ այդ առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, ներկայիս երկու պատգամավորի հետ միասին  2017-19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են  «Պատմության ուսուցումը Թուրքիայի եւ Հայաստանի դպրոցներում. քննադատություն եւ այլընտրանքներ» աշխատությունը: Դրանում միասնական չափորոշիչներ են մշակված, որոնցով պետք է առաջնորդվել Հայաստանում եւ Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։