ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը դիմում է ներկայացնելու Ազգային անվտանգության ծառայությանը՝ ուսումնասիրելու համար Հայոց պատմություն,Համաշխարհային պատմություն, Հասարակագիտութուն առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների մշակման գործընթացը:
Պատմության ինստիտուտն այստեղ պետական եւ ազգային անվտանգային խնդիրներ է տեսնում: Պարզվում է՝ այդ առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, ներկայիս երկու պատգամավորի հետ միասին 2017-19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի եւ Հայաստանի դպրոցներում. քննադատություն եւ այլընտրանքներ» աշխատությունը: Դրանում միասնական չափորոշիչներ են մշակված, որոնցով պետք է առաջնորդվել Հայաստանում եւ Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։