կարևոր
1413 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-03 13:54

Փոթորիկ ու անտառային հրդեհներ՝ ԱՄՆ-ում

Փոթորիկ ու անտառային հրդեհներ՝ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներին փոթորիկ ու անտառային հրդեհներ են պատուհասել:

«Իսայաս» անունը ստացած արեւադարձային փոթորիկն արտակարգ դրություն է ստեղծել Ֆլորիդայում: Նահանգի մի շարք քաղաքներում փակվել են անգամ կորոնավիրուսի թեստավորման կենտրոնները: Մարդկանց հորդորել են տնից դուրս չգալ:

Իսկ ահա Կալիֆորնիա նահանգը կրկին «կրակի մեջ է»: Լոս Անջելեսից արեւելք ընկած շրջաններում հուլիսի 31-ին բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1300 հրշեջ-փրկարար: Մոտ 8 հազար մարդու տարհանելու հրահանգ է տրված: