կարևոր
1308 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-03 12:40

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել հակաահաբեկչության շուրջ

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել հակաահաբեկչության շուրջ

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել ահաբեկչությանը դիմակայելու շուրջ: Այդ մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը. հաղորդում է «ՌԻԱ Նոոստի»-ն:

«Ռուսաստանի հետ պոտենցիալ համագործակցության եւս մեկ բնագավառ է ահաբեկչությանը դիմակայելը: Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Միացյալ Նահանգները իրենց տարածքներում ենթարկվել են բռնի ծայրահեղականության գրոհների: ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք, հավանաբար, հետախուզության գծով իրենց գործընկերներին եւ այդ հարցերով զբաղվող իրավապահ մարմիններին կդիմեն առաջիկա ամիսներին,-գրել է Օ՛Բրայենը Washington Post-ի համար հոդվածում: Բացի այդ, խորհրդականի խոսքով, ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի հետ համաձայնության հույս ունի, որը կսահմանափակի բոլոր միջուկային սպառազինությունները:

«Հունիսին ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ բանակցություններ էր սկսել Է ՌՀՍ-3 (Ռազմավարական հարձակողական սպառազիություններ) պայմանագրի շուրջ: Միացյալ Նահանգներն զգուշավոր լավատեսությամբ կարծում է, որ մենք Մոսկվայի եւ Չինաստանի հետ կարող ենք հասնել սպառազինությունների նկատմամբ շրջանակային վերահսկողության համաձայնության, որը ձգտելու Է հասնել ողջ միջուկային զենքի՝ վերահսկման ենթակա սահմանափակումների»,-գրել է Օ՛Բրայենը: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ մտածում է Ռուսաստանի հետ ՌՀՍ-3 ռազմավարական պայմանագրի երկարացման մասին, որը լրանում է 2021 թվականին, բայց առաջարկում է այն ընդլայնել մեծ շրջանակով նոր սպառազինություններով, որոնք չեն մտնում ներկայիս ՌՀՍ-3-ի մեջ, ինչպես նաեւ առաջարկում են պայմանագրի մեջ ընդգրկել ՉԺՀ-ին: