կարևոր
646 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-03 12:23

ՆԱՍԱ-ի տիեզերագնացները վերադարձել են ուղեծրից

ՆԱՍԱ-ի տիեզերագնացները վերադարձել են ուղեծրից

ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Դագ Հըրլին եւ Բոբ Բենքենը բարեհաջող վերադարձել են ուղեծրից:  

Նրանք վայրէջք են կատարել Մեքսիկայի ծոցում՝ Ֆլորիդայի ափերին: Նրանց կատարած թռիչքը պատմական էր, քանի որ այն իրականացնում էր մասնավոր ընկերություն՝ Իլոն Մասկի Space X-ը:

Նաեւ 2011 թվականից ի վեր առաջին անգամ էր, որ ամերիկացի տիեզերագնացներն ամերիկյան տիեզերանավով էին դուրս եկել Երկրի ուղեծիր:

Space X-ի Crew Dragon տիեզերանավը տիեզերք էր ուղարկվել մայիսի վերջին եւ միակցվել էր Միջազգային տիեզերակայանին: