Renderforest ընկերությունը հայտնել է iPhone-ի համար նախատեսված իր նոր ծրագրի՝ Renderforest - Video Maker-ի գործարկման մասին։ Ծրագրի նպատակն է տեսահոլովակների ստեղծման ընթացքը դարձնել ավելի պարզ և արագ։ Օգտատերերը հնարավորություն կունենան գործնական և անձնական կիրառման համար նախատեսված պրոֆեսիոնալ հոլովակներ ստեղծել ընդամենը 3 քայլով՝
1․ Ընտրել շաբլոնը;
2․ Խմբագրել և անհատականացնել այն;
3․ Բեռնել պատրաստի հոլովակը նախընտրած որակով։
Renderforest - Video Maker-ը ընկերության կողմից ստեղծված առաջին ծրագիրն է, որը նախատեսված է iOS օպերացիոն համակարգի օգտատերերի համար: Ընկերությունը պլանավորում է շուտով թողարկել հավելաված՝ Android օպերացիոն համակարգի օգտատերերի համար ևս: Ընկերության տնօրեն Նարեկ Սաֆարյանի խոսքով՝ նպատակ էր դրված ստեղծել ոչ միայն կայքի բջջային տարբերակը, այլ բազմաֆունկցիոնալ և կիրառման մեջ պարզ ծրագիր։
Հավելվածը խոստանում է լինել հոլովակների ստեղծման համար առկա գործիքներից ամենապարզն և արդյունավետը։ Իր մեջ ներառելով Renderforest կայքի լայն գործիքակազմն ու շաբլոնները, այն հնարավորություն կտա պրոֆեսիոնալ տեսանյութեր ստեղծել ընդամենը մի քանի րոպեում։
Հավելվածն օգտատերերին թույլ է տալիս՝
Renderforest - Video Maker հավելվածը ներբեռնելու համար հետևե՛ք հղմանը։
Հավելվածի կողմից տրամադրվող ճկունությունն ու կայքից անկախ լինելը թույլ կտա օգտատերերին աշխատել իրենց բիզնեսի զարգացման վրա ցանկացած պահի և աշխարհի ցանկացած կետից՝ առանց համակարգչից կախում ունենալու։
Renderforest-ի մասին․
Renderforest-ը վիդեո անիմացիաներ, լոգո ստեղծման, ինչպես նաև կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Բոլորը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։
Renderforest-ի օգնությամբ կարող եք սկսել ձեր բիզնեսի բրենդավորումը լոգո ստեղծելով, ապա նախապես մշակված բարձրակարգ մոքափների միջոցով ձեր պրոդուկտների համար ստանալ ֆոտոռեալիստիկ դիզայններ։ Տեսանյութեր խմբագրելու գործիքները հնարավորություն կտան պատրաստել գովազդային հոլովակներ և անիմացիաներ, որից հետո կայքերի ստեղծման գործիքների օգնությամբ կարող եք նախագծել բազմաֆունկցիոնալ և պրոֆեսիոնալ վեբ կայք։
Renderforest Video Maker-ը ամպային համակարգի վրա հիմնված հավելված է ներածական, բացատրական, երաժշտական, ինֆոգրաֆիկ, գովազդային հոլովակներ, ինչպես նաև շատ այլ տեսակի տեսանյութեր պատրաստելու համար։