կարևոր
1270 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-03 10:20

Հարավային Կորեայում սաստիկ անձրեւների պատճառով վեց մարդ Է զոհվել եւ ութն անհայտ կորել

Հարավային Կորեայում սաստիկ անձրեւների պատճառով վեց մարդ Է զոհվել եւ ութն անհայտ կորել

Կորեայի Հանրապետությունում սաստիկ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանիքների զոհերի թիվը հասել է վեցի, եւս ութ մարդ համարվում է անհայտ կորած: Այդ մասին օգոստոսի 3-ին հայտնել է Տարերային աղետների, արտակարգ իրավիճակների եւ աղետների դեմ պայքարի կենտրոնական շտաբը. գրում է ՏԱՍՍ-ը:

Շտաբի տվյալներով՝ Կյոնգիդոյի եւ Չհունչհոն Փուքթոյի նահանգներում երեք մարդ է զոհվել գետերի վարարման հետեւանքով, եւս երեքը դարձել է սողանքների զոհ: Կորեայի Հանրապետության իշխանություններն օգոստոսի 2-ին երկրում հայտարարել են արտակարգ իրավիճակների արձագանքման ամենաբարձր՝ երրորդ մակարդակ: Սեուլի վարչակազմի կարգադրությամբ՝ փակված է երթևեկությունը մի շարք խճուղիներով եւ կամուրջներով՝ Հանգան գետի վարարման հետեւանքով դրանց ջրածածկման վտանգի պատճառով, համանման սահմանափակումներ են մտցվել մի շարք այլ տարածաշրջաններում: