կարևոր
1648 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-03 09:55

Աշխարհում ավելի քան 18 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով

Աշխարհում ավելի քան 18 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն օգոստոսի 3-ին գերազանցել է 18 միլիոնը: Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկավտության հիման վրա. գրում է ՏԱՍՍ-ը:

Կազմակերպության տվյալներով՝այս պահին վարակվածների թիվը կազմում է 18 017 556, մահացել է 687 930 մարդ: Ընդամենն առողջացել է 10 642 251 ախտահարված: Ամենից շատ վարակումներ (4 665 932) արձանագրվել են ԱՄՆ-ում: Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (2 733 677) եւ Հնդկաստանը (1 750 723): Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ արձանագրվել է վարակման 850 870 դեպք, առողջացել է 650 173 մարդ, մահացել՝ 14 128-ը: