474 դիտում, 2020.08.03 11:13

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Արմաղան լեռ

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Արմաղան լեռ

Yerkirmedi.am-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ամենատպավորիչ և տեսարժան վայրերը՝ Հայաստանում, որտեղ կարելի է այցելել 2020-ի ամռանը:

Արմաղան լեռ

Վայրը` Գեղարքունիքի մարզ

Բարձրությունը` 2829 մ

Երևանից` 136կմ/2ժ

Արմաղան լեռ, լեռ Գեղարքունիքի մարզում։ Լեռան բարձրությունը կազմում է 2829 մ։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որը մասամբ լցված է ջրով։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։ 

2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են Քարի լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։ 

Լեռնակերտի ու Մադինայի (միասին շուրջ 200 ընտանիք) բնակիչները հին խորհրդային «Վիլիսներ» ու «Նիվաներ» ունեն և ասում են, որ ուրիշ մեքենա իրենց մոտ պարզապես չի դիմանա: Արմաղան լեռը բարձրանալը հեշտ չէ, սակայն երբ հասնում ես գագաթին, բնությունը լիուլի վարձահատույց է լինում ծախսած ջանքերիդ համար:

Լեռան ձգողական ուժով ու հիասքանչ շրջակայքով դյութված` ժամանակը շատ արագ է անցնում: Սակայն պետք է շուտ սկսել վայրէջքը, մութն ընկնելուց առնվազն երկու ժամ առաջ:

Տեղացիներն ասում են, որ Արմաղան լեռն Աստծո պարգև է, և մեկ անգամ այնտեղ եղածները վարակվում են նրանով և անպայման նորից այցելում: