կարևոր
1749 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-02 23:35

Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով: Այս մասին հայտնում են worldometers.info կայքից։

Օգոստոսի 2-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 176, մահացության ցուցանիշը՝ 254:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 13 176

2. Ռուսաստան – 5830

3. Իրան - 3680

4. Ադրբեջան – 3167

5. Թուրքիա – 2758

6. Վրաստան – 295

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 254

2. Իրան – 204

3. Ռուսաստան – 97

4. Թուրքիա – 68

5. Ադրբեջան – 46

6. Վրաստան – 4