կարևոր
1233 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-02 23:25

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Լոռու մարզում

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Լոռու մարզում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն օգոստոսի 2-ին մշտադիտարկման գործընթաց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Այս մասինյ հայտնում են ՀՀ կառավարությունից։

Մի շարք խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում՝ կապված դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների ու ջերմաչափման գրանցամատյանների հետ:

«Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։