կարևոր
1035 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-02 23:10

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ն խախտումներ չի հայտնաբերել

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ն խախտումներ չի հայտնաբերել

ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու և համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով օգոստոսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները շարունակել են ուժեղացված և լայնածավալ հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և Կենտրոնից դուրս եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ ինչպես շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ հանրային տրանսպորտի կանգառի կետերում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարված վերահսկողության արդյունքում և՛ կանոնավոր երթուղիներում, և՛  մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում չեն հայտնաբերվել այնպիսի խախտումներ, որոնք ենթակա լինեին կիրառելու վարչական պատասխանատվության միջոցներ:

Դիտարկման արդյունքում հայտնաբերված որոշ թերությունների համար տեղում տրվել են դրանք անհապաղ շտկելու պարտադիր կատարման ցուցումներ:

Վերահսկողական աշխատանքներին զուգահեռ տեսչական մարմնի մասնագետների կողմից  իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ:

Հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունն ապահովվելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից ամենօրյա մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։