կարևոր
1251 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-02 22:16

Շիրակի մարզում հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել չորրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ․ Տիգրան Պետրոսյան

Շիրակի մարզում հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել չորրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ․ Տիգրան Պետրոսյան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.

«Օգոստոսի 2-ին՝ Ժամը 16:38-ից 18:15-ը Շիրակի մարզի Անիպեմզա, Սպանդարյան, Մեղրաշեն, Բայանդուր, Գեղանիստ, Աղին, Բագրավան, Իսահակյան, Ղարիբջանյան, Ազատան, Գտաշեն, Մայսիյան, Փանիկ, Փոքրաշեն, Ախուրիկ, Գետք, Լուսակերտ, Լուսաղբյուր, Շիրակավան, Գուսանագյուղ, Բանդիվան, Արեգնադեմ, Արևիկ, Հայկավան, Ողջի, Մեղրաշատ, Վահրամաբերդ, Մարմաշեն, Բյուրակն, Կապս, Քեթի, Հացիկ, Ամասիա, Ախուրյան, Բասեն, Արևիկ, Շիրակ, Սելեկցիոն կայան, Մեծ Սարիար, Երազգաորս, Ոսկեհասկ, Կամո համայնքների տարածքներում տեղակայված 111 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել չորրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 39960 կրակոց»: