Մոտ 160 ռուսաստանցի Երևան-Մոսկվա հատուկ չվերթով վերադարձել է տուն։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 2-ին NordStar ավիաընկերությունն իրականացրել է Երևան-Մոսկվա չվերթը, որի շնորհիվ հայրենիք են վերադարձել 158 ռուսաստանցի»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։
ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ չվերթն իրականացվել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքի շրջանակում՝ ՌԴ նախարարությունների և գերատեսչությունների համագործակցությամբ և ՌԴ կառավարությանը կից օպերատիվ շտաբի գլխավորությամբ:
Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակներում Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 3554 քաղաքացի։