394 դիտում, 2020.08.02 21:55

Ամառային շոգ օրերին՝ թարմացնող լավագույն պտուղը

Ամառային շոգ օրերին՝ թարմացնող լավագույն պտուղը

Օգոստոսի 3-ը՝ ձմերուկի միջազգային օրն է: Շատերը կարծում են, որ ձմերուկը հատապտուղ է, բայց իրականում նա պատկանում է դդմազգիների ընտանիքին: Այս թարմացնող պտուղը մեզ է հասել Հարավային Աֆրիկայից, սակայն այսօր այն աճում է գրեթե յուրաքանչյուր երկրում:

Желтый арбуз

Հայտնի է ձմերուկի ավելի քան հազար տեսակ: Առավել անսովորները աճեցվում են Ճապոնիայում․ դեղին եւ նարնջագույն, քառակուսի, բուրգի ձեւով։ Հանդիպում է նաեւ սեւ կեղևով․ այն նվազագույնը կշռում է առնվազն 11 կիլոգրամ, սովորականից ավելի քաղցր է, չունի  կորիզ: Այս տեսակը բավականին թանկ է, քանի որ աճում են միայն Հոկայդո կղզում:

Арбуз

2009-ին Կրասնոդարի երկրամասից ֆերմեր Իգոր Լիխոսենկոն աճեցրել է ավելի քան 60 կիլոգրամ քաշով ձմերուկ: Ռուսաստանում այն ամենախոշորն է եղել, բայց համաշխարհային ռեկորդը չի հաջողվել գերազանցել։ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենամեծ պտուղը կշռել է 159 կգ․ այն աճեցրել է ամերիկացի Քրիս Քենթը։

Арбузная пицца с ягодами и фруктами