կարևոր
1159 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-02 21:12

ՍԱՏՄ կիրակնօրյա ստուգայցերը արձանագրել են դրական առաջընթաց

ՍԱՏՄ կիրակնօրյա ստուգայցերը արձանագրել են դրական առաջընթաց

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. օգոստոսի 2-ին հյուրանոցային համալիրների հանրային սննդի օբեկտներում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում արձանագրված իրավիճակը փաստել է, որ տնտեսավարողները մեծամասամբ պահպանում են սահմանված նորմերը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Մասնավորապես, Տավուշի և Լոռու հանգստյան տների հանրային սննդի օբյեկտներից միայն մի քանիսում են թերացել ՀՀ պարետի որոշումներ անվերապահ կատարման հարցում. դիտարկվել են աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու դեպքեր: Միայն մեկ կազմակերպությունում արձանագրվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների վարման, սանհանգույցում համապատասխան ախտահանիչ միջոցների բացակայության դեպքեր:

ՍԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը, ինչը կորոնավիրուսի դեմ պայքարի տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի։ Դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների:

Ստուգայցերը շարունակվելու են»,- ասվում է հաղորդագրությունում։