292 դիտում, 2020.08.02 17:41

Կորոնավիրուսի համավարակը դեռ երկար կտեւի. ԱՀԿ

Կորոնավիրուսի համավարակը դեռ երկար կտեւի. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը «դեռ երկար կտեւի»։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Շաբաթ օրն արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստին կազմակերպության ներկայացուցիչները եզրակացության են հանգել, որ համավարակը շարունակում է միջազգային նշանակության հատուկ իրավիճակ մնալ։

Մասնագետները երախտագիտություն են հայտնել ԱՀԿ-ին եւ դրա գործընկերներին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Արտակարգ իրավիճակների հանձնաժողովում կազմակերպությունները նշել են այս խնդրի լուծման ուղղությամբ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը եւ երիտասարդությանը հորդորել են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ հիվանդության տարածումը կանխելու համար։

Հաջորդ անգամ փորձագետները համավարակի հետ կապված իրավիճակը կգնահատեն երեք ամիս անց։

Վերջին տվյալներով՝ աշխարհում ավելի քան 17․3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, նրանցից ավելի քան 675 հազարը մահացել է: Անցած օրվա ընթացքում COVID-19 է ախտորոշվել 289 հազար մարդու մոտ, ավելի քան վեց հազար մարդ մահացել է:

կիսվել նյութով -