կարևոր
2156 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-02 16:43

Երկու զբոսաշրջիկ` 2021 թվականի վերջում, կմեկնի միջազգային տիեզերակայան

Երկու զբոսաշրջիկ` 2021 թվականի վերջում, կմեկնի միջազգային տիեզերակայան

2021 թվականի վերջում երկու զբոսաշրջիկ կմեկնի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)։ Նրանց անունները հայտնի կդառնան հաջորդ տարվա ընթացքում։ Այս մասին ТАСС-ին հայտնել են «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունից, մանրամասնելով, որ այս ընթացքում  բանակցություններ են տարվում ամերիկյան մի շարք ընկերությունների հետ «Միջազգային տիեզերակայան» զբոսաշրջիկներ ուղարկելու համար:

Հիշեցնենք, որ զբասաշրջիկներին տիեզերք հասցնելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի փետրվարին Ռոսկոսմոսի եւ  Space Adventures ընկերության կողմից։ Ռոսկոսմոսից այդ ժամանակ մանրամասնել էին, որ ոլորտի կազմակերպություններն արդեն սկսել էին «Սոյուզ ՄՍ» տիեզերանավի եւ «Սոյուզ-2» հրթիռակրի ստեղծման աշխատանքները զբոսաշրջիկների թռիչքի համար։

Ի դեպ՝ այդ երկու տիեզերական տեխնիկայի ստեղծումը կլինի զբոսաշրջիկների միջոցների հաշվին։