370 դիտում, 2020.08.02 13:59

Տարոնը չկարողացավ, Հայկը կարողացավ. Հայկ, ՍԻՐՈՒՆ ՉԻ՛ Երևանի քաղաքապետի ապտակը երևանցիներիս․ Արմեն Բեգոյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Տարոնը չկարողացավ, Հայկը կարողացավ. Հայկ, ՍԻՐՈՒՆ ՉԻ՛ Երևանի քաղաքապետի ապտակը երևանցիներիս․ Արմեն Բեգոյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Տարոնը չկարողացավ, Հայկը կարողացավ. Հայկ, ՍԻՐՈՒՆ ՉԻ՛ Երևանի քաղաքապետի ապտակը երևանցիներիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը եւ տեսանյութ հրապարակել, որում ներկայացնում է Մաշտոցի պուրակում տիրող իրավիճակը:

«Ես նկարներից տեսել էի, որ կտրել են, փաստորեն նաեւ մեջի բոլոր ծառերն են կտրել, որոնք կատեգորիկ արգելված են: Մասնագետները, որ ասում էին, թող գան, նայեն Երեւանի սիմվոլ սոսին ինչ վիճակում է, փաստորեն կչորացնեն, այստեղ կատարյալ խայտառակություն է: Մի ծառ կար, որ այնպես էին վնասել, խնդրեցինք կտրել, մնացածը համաձայնեցինք , որպես չարյաց փոքրագույն: Բայց կարող ենք ասել, որ Մաշտոցի պուրակի այգու կեսը քաղաքապետի գրիչի մեկ հարվածով ուղղակի ոչնչացվեց»,-ասսել է Բեգոյանը։

«Կարող ենք ասել, որ այս այգու կեսը քաղաքապետի մի գրչի հարվածով ուղղակի ոչնչացվեց։ Մաշտոցի պուրակը այն այգին է, որտեղ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք ցանկանում էին կրպակներ եւ տաղավարներ կառուցեին, եւ բողոքի ակցիաներին էլ Հայկ Մարությանն էր մասնակցում:

Խնդրեմ,այստեղ կորուստներն ուղղակի անդառնալի են: Ծառ պարտավոր են տնկել, բայց ոչ թե ոչնչացնել 50 տարվա եղածը»,- հավելել է նա:

կիսվել նյութով -