302 դիտում, 2020.08.02 13:23

Ռուսաստանը, օգոստոսի 15-ից, կվերսկսի Շվեյցարիայի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը, օգոստոսի 15-ից, կվերսկսի Շվեյցարիայի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը օգոստոսի 15-ից փոխադարձ հիմունքներով վերսկսում է Շվեյցարիայի հետ ավիահաղորդակցությունը, չվերթները կկազմակերպվեն շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ: Այս մասին հաղորդում է Interfax-ը։

Մոսկվա-Ժնեւ-Մոսկվա ուղղությամբ թռիչքների վերսկսման մասին ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրությունում։ 

Նախօրեին օպերատիվ շտաբը հայտնել էր օգոստոսի 1-ից Աբխազիայի հետ ՌԴ-ի սահմանի բացման մասին։ Ռոսպոտրեբնադզորի մասնագետները դրական եզրակացություն են տվել սահմանի բացմանը։

Օգոստոսի 1-ից ՌԴ-ում վերսկսվել են թռիչքները նաեւ դեպի երեք արտասահմանյան երկրներ՝ Մեծ Բրիտանիա, Թուրքիա և Տանզանիա:

կիսվել նյութով -