432 դիտում, 2020.08.02 14:34

Ընձառյուծը փախել է արգելոցից եւ զբոսնել քաղաքում․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հարավաֆրիկյան Հանրապետության Պրետորիայի արվարձանում տեղի բնակիչները տեսագրել են մի ընձառյուծի, որը թափառել է  քաղաքում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ ականատեսները զանգահարել են կենդանիների պաշտպանության հասարակություն։ Դեպքի վայր ժամանած կառույցի աշխատակիցներին, երկար ջանքերից հետո, ի վերջո հաջողվել է բռնել ավտոմեքենաների տակ թաքնված գազանին։

Անասնաբույժները  ընձառյուծին բռնելու համար ստիպված են եղել քնաբեր նյութ ներարկել։ 

Պարզվել է, որ գիշատիչը արգելոցից փախել է ցանկապատի անցքով։ Մասնագետները կասկածում են, որ անցքի հեղինակները հատուկ որսագողեր են, որոնք ցանկացել են բռնել կենդանուն։

 

կիսվել նյութով -