17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Հարավաֆրիկյան Հանրապետության Պրետորիայի արվարձանում տեղի բնակիչները տեսագրել են մի ընձառյուծի, որը թափառել է քաղաքում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ ականատեսները զանգահարել են կենդանիների պաշտպանության հասարակություն։ Դեպքի վայր ժամանած կառույցի աշխատակիցներին, երկար ջանքերից հետո, ի վերջո հաջողվել է բռնել ավտոմեքենաների տակ թաքնված գազանին։
Անասնաբույժները ընձառյուծին բռնելու համար ստիպված են եղել քնաբեր նյութ ներարկել։
Պարզվել է, որ գիշատիչը արգելոցից փախել է ցանկապատի անցքով։ Մասնագետները կասկածում են, որ անցքի հեղինակները հատուկ որսագողեր են, որոնք ցանկացել են բռնել կենդանուն։