408 դիտում, 2020.08.02 12:02

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5427 նոր դեպք

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5427 նոր դեպք

Անցած մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի 5427 նոր դեպք է հայտնաբերվել, 70 մարդ մահացել է, 3649-ը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Այս մասին հայտնում են տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է РИА Новости-ն։

Առաջին տեղում վարակվածների աճով շարունակում է մնալ Մոսկվան՝ 664 դեպք։ Մայրաքաղաքին հաջորդում են Սվերդլովսկի շրջանը (+199), Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանը (+168), Սանկտ Պետերբուրգում (+157), Իրկուտսկի մարզում (+143):

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է850 870-ի։ Ամբողջ ընթացքում մահացել է 14 128 մարդ, բուժվել ՝  650 173-ը։

կիսվել նյութով -