կարևոր
1401 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-02 11:45

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել երկաթգծի վրա

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել երկաթգծի վրա

Օգոստոսի 1-ին` ժամը 19:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Թումանյան-Շահալի 2632 կմ П.6 գծամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա. տուժածներ չկան։

Ժամը 21։04-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Matrica» ինժեներական տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել։