24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Օգոստոսի 2-ին` ժամը 05:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Անատոլի Ա., ծնված 1986 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով հենասյունն ընկել է ավտոմեքենայի վրա:
Փրկարարները հեռացրել են հենասյունն ավտոմեքենայի վրայից․ տուժածներ չկան։