324 դիտում, 2020.08.02 12:39

Mitsubishi-ն դադարեցնում է նոր մոդելների մատակարարումները Եվրոպային

Mitsubishi-ն դադարեցնում է նոր մոդելների մատակարարումները Եվրոպային

Ճապոնիայի Mitsubishi Motors կոնցեռնը որոշել է սառեցնել իր նոր մոդելների ներդրումը Եվրոպայի շուկայում: Այս մասին հաղորդվում է կոնցեռնի պաշտոնական կայքում, հայտնում է ТАСС-ը։

Ավելի վաղ այդ տարածաշրջանում ներկայացված մոդելների վաճառքն ու սպասարկումը կշարունակվեն: Բացի դրանից, Mitsubishi Motors-ը հաշվետվություն է ներկայացրել 2020 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում (ապրիլի 1- հունիսի 30) շուրջ 176 միլիարդ իենի (շուրջ 1,6 միլիարդ դոլարի) չափով վնասի մասին: Kyodo գործակալության տվյալներով՝ կոնցեռնը փողը կորցրել է նոր տիպի կորոնավիրուսի պատճառով վաճառքների նվազման հետեւանքով:

Mitsubishi Motors-ը հայտարարել է իր Pajero Manufacturing ձեռնարկությունը փակելու որոշման մասին, որը գտնվում է Ճապոնիայի կենտրոնական մասի Գիֆուի պրեֆեկտուրայում: Գործարանում արտադրության դադարեցումը, որը տարեկան շուրջ 63 հազար ավտոմոբիլ է թողարկում, պլանավորված է 2021 թվականի առաջին կեսին: Mitsubishi Motors ընկերությունը 2016 թվականին մտել է Nissan-Renault դաշինքի կազմը:

Նրա առջեւ նպատակ էր դրված ավելացնելու վաճառքները համաշխարհային շուկայում, սակայն որեւէ շոշափելի առաջընթացի հասնել չի հաջողվել: Այժմ կոնցեռնը, Nikkei թերթի տվյալնրով, պատրաստվում է ընդունելու զարգացման նոր միջնաժամկետային պլան, որը ենթադրում է ծախսերի եւ արտադրական ծախսերի կրճատում 935 միլիոն դոլարով։

կիսվել նյութով -