կարևոր
1409 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-01 23:34

«Նոա»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

«Նոա»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են թիմից:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմը լքել ենԱրտյոմ Դելինյանը, Վիգեն Ավետիսյանը, Հովհաննես Նազարյանը, Վիտալի Զապրուդսկիխը և ՍերգեյԴմիտրիևը: 

Ավելի վաղ հայտնիէր դարձել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ:  Երևանյան ակումբն ունեցել էր մի շարք այլ համալրումներ: «Նոա»-ն արդեն ավարտված մրցաշրջանում մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դարձավ Հայաստանի գավաթակիր: