574 դիտում, 2020.08.01 22:30

Հրազդանում ուժեղ քամին «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը ամբողջությամբ պոկել, շպրտել ու փակել է Ծաղկաձոր տանող ճանապարհը

Հրազդանում ուժեղ քամին «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը ամբողջությամբ պոկել, շպրտել ու փակել է Ծաղկաձոր տանող ճանապարհը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:25-ի սահմաններում, ուժեղ քամու հետևանքով Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը՝ մոտ 300 քմ, ամբողջությամբ պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ընկնելու հետևանքով դեպի Ծաղկաձոր քաղաք տանող ճանապարհը երթևեկության համար դարձել է միակողմանի: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Մելքոնյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

կիսվել նյութով -