750 դիտում, 2020.08.01 20:19

Տավուշի սահմանապահ գյուղերը վերականգնվում են․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սահմանային վերջին լարված մարտերի հետևանքով հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները: Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև իրականացվում է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Accurate group շինարարական ընկերությունը գործընկերների հետ որոշել է սահմանապահ գյուղերի վերականգնողական աշխատանքներին մասնակցել, իրենց մասնագիտական հմտություններով օգնել սահմանապահին: Պետական կառույցների հետ համագործակցելով՝ պատրաստվում են շրջել տուժած համայնքներում, հաշվարկել հասցված վնասի չափը:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։