կարևոր
1547 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-01 19:02

Մոսկվայի թանգարաններն օգոստոսից էքսկուրսիոն խմբերի մասնակիցների թույլատրելի թիվը հասցնում են 20-ի

Մոսկվայի թանգարաններն օգոստոսից էքսկուրսիոն խմբերի մասնակիցների թույլատրելի թիվը հասցնում են 20-ի

Մոսկվայի թանգարաններն օգոստոսի 1-ից կկարողանան էքսկուրսիոն խմբերի մասնակիցների թիվը հինգից հասցնել 20-ի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին:

Այս մասին ասված է նաև մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի կարգադրության մեջ, որը Կիբովսկին ստորագրել է հուլիսի 27-ին:

«Հրամանը ստորագրվել, ներկայացվել է թանգարանների վարչակազմի ուշադրությանը և ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից», -ասել է Կիբովսկին և հավելել, որ դա համաձայնեցվել է Ռոսպոտրեբնադզորի հետ:

Մոսկվայի թանգարանները հունիսի 16-ից լրիվ դրույքով վերսկսել էին իրենց աշխատանքն այցելուների համար: Այդ օրվանից էքսկուրսիոն խմբերի առավելագույն թույլատրելի թիվը չի գերազանցել հինգ մարդը: