312 դիտում, 2020.08.01 18:26

Տրանսպորտային պատահար Երևան-Շորժա ավտոճանապարհին․կա զոհ

Տրանսպորտային պատահար Երևան-Շորժա ավտոճանապարհին․կա զոհ

ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի Շորժայի թերակղզում հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը օգոստոսի 1-ին՝ ժամը 13։51-ին, Երևան-Շորժա ավտոճանապարհի 47-րդ կմ-ին նկատել է ՃՏՊ և մոտեցել օգնության։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։

Պարզվել է, որ Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 46-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամո Կ․, ծնված 1974 թ․, մեկ ուղևորով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել դեպի ճամփեզրը, ինչից ուղևոր Արամ Ղ․-ն (ծնված 1982 թ․) տեղում մահացել է։

Փրկարարները վարորդին ցուցաբերել են առաջին օգնություն, ով այնուհետև հոսպիտալացվել է Երևան քաղաքի բժշկական կենտրոն։

Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

կիսվել նյութով -