27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայելի Թել Ավիվ քաղաքում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այս մասին բլոգերը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր այցելել եմ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Իսրայելում առաջին և միակ հուշարձանը գտնվում է Թել Ավիվի արվարձան Պետախ Տիկվայում»,- գրել է Լապշինը:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Իսրայելի Կնեսետում մի քանի անգամ հարցը բարձրացվել է, սակայն այդ երկրում վերջնական ճանաչման չի հասել։