կարևոր
1710 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-01 17:38

Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն

Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն

Օգոստոսի 1-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս նոր պաշտոններում ևս աչքի կընկեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ: