518 դիտում, 2020.08.01 17:04

Ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 3 ամսական փոքրիկը գիտակցության է եկել

Ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 3 ամսական փոքրիկը գիտակցության է եկել

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա: Այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է ինքնուրույն շնչել, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում»,- գրել է նա: