կարևոր
1565 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-01 16:37

«Արարատ»-ը Բիչախչյանի առաջին խաղում հաղթեց «Շիրակ»-ին

«Արարատ»-ը Բիչախչյանի առաջին խաղում հաղթեց «Շիրակ»-ին

 Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատ»-ն ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց «Շիրակ»-ին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակ»-ը և «Արարատ»-ն անցկացրին ընկերական հանդիպում: 

Խաղն ավարտվեց «Արարատի» հաղթանակով` 7։2 հաշվով: 

Հեթտրիկի հեղինակ դարձավ Կարեն Մուրադյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսանդր Կոզլովը, Գրիգոր Մուրադյանը, Ռազմիկ Հակոբյանը և Դավիթ Բաղդասարյանը։ «Շիրակ»-ից էլ  գոլեր խփեցին Արման Ասլանյանը և Արամ Մուրադյանը: