07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո՝ ամերիկյան ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Զորախմբի անդամները մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել, բոլորի պատասխանները եղել են բացասական:
Կոսովոյում այժմ խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների շրջանում ևս կորոնավիրուսային հիվանդութան դեպք չկա:
Ուկրաինայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հաղորդել է, որ Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի տարանցիկ գոտում Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ողջունել է ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխին:
Զինված ուժերի զորախումբը Կիևով մեկնել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա: