314 դիտում, 2020.08.01 12:34

ԱՄՆ-ում մտադիր են արգելել TikTok չինական հավելվածը

ԱՄՆ-ում մտադիր են արգելել TikTok չինական հավելվածը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է հրամանագիր ստորագրել ու արգելել գերտերությունում TikTok չինական հավելվածի կիրառումը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ անվտանգության ոլորտի մի քանի պաշտոնյաներ մտահոգություն էին հայտնել, որ հավելվածը կարող է օգտագործվել ամերիկացիների, ու առհասարակ, նրանից օգտվողների անձնական տվյալները հավաքագրելու համար:

ԱՄՆ-ում, ի դեպ, ամսական մոտ 80 միլիոն մարդ է օգտագործում այս հավելվածը, որը թույլ է տալիս կիսվել կարճ երաժշտական տեսանյութերով:

TikTok-ի մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել Վաշինգտոնում արված հայտարարությունները, սակայն ասել է՝ ընկերությունը վստահ է՝ TikTok-ը երկարաժամկետ հաջողություն կունենա:

կիսվել նյութով -