19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Նախագահը Պատրիս Տալոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բենինի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: