750 դիտում, 2020.08.01 10:54

Ռուսաստանն այսօրվանից վերսկսում է միջազգային ավիահաղորդակցությունը

Ռուսաստանն այսօրվանից վերսկսում է միջազգային ավիահաղորդակցությունը

Ռուսաստանն օգոստոսի 1-ից մասամբ բացում է օդային սահմանները. հնարավոր կլինի թռիչքներ իրականացնել դեպի Մեծ Բրիտանիա, Թուրքիա, ինչպես նաև Տանզանիա. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ռուսաստանը մարտի 27-ից սկսած դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը՝ բացառությամբ արտերկրից իր քաղաքացիների վերադարձը հայրենիք։ 

Առաջին միջազգային չվերթները կիրականացվեն «Աէրոֆլոտ», «Պոբեդա», Turkish Airlines и Pegasus Airlines ավիաընկերությունների կողմից։

կիսվել նյութով -