կարևոր
1534 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-01 09:46

ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը

 ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը

Հուլիսի 31-ի մինչև ուշ երեկո շարունակված Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը:

Դատավորների ընդհանուր ժողովը անցկացվում էր դռնփակ: Նիստին 236 դատավորից մասնակցում էին 180-ը։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, որն ավելի քիչ ձայներ է հավաքել։

Խունդկարյանի թեկնածությունն առաջիկայում կներկայացվի ՀՀ ԱԺ-ի հաստատմանը։