Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 1-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին` հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 1-ի գիշերը և երեկոյան ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Գիշերը կդիտվի +23, ցերեկը՝ +35, երեկոյան՝ +27 աստիճան տաքություն։