կարևոր
628 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-31 22:46

ԱԱՏՄ կրկնայցերը եւս դրական արդյունք են գրանցում

ԱԱՏՄ կրկնայցերը եւս դրական արդյունք են գրանցում

Ամենօրյա ռեժիմով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի անակնկալ ստուգայցերն ու ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են ողջ հանրապետությունում: ԱԱՏՄ-ն, հետամուտ լինելով նախկինում արձանագրած խնդիրների վերացմանը եւ շտկմանը, զուգահեռ նաև կրկնայցեր է կատարում խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ։

Այսօր կրկնակի դիտարկում է կատարվել նաեւ ավելի վաղ կասեցված «Վան» ատամնաբուժական կլինիկայում։ ԱԱՏՄ մասնագետները դրական արդյունք են գրանցել այստեղ: Տնտեսավարողի մոտ կրկնայցի ժամանակ խախտումներ չեն արձանագրվել:

ԱԱՏՄ-ն, ելնելով իր կանոնադրական գործառույթներից եւ պարետի որոշումներից, հատուկ ուշադրություն է դարձնում բժշկական հիմնարկներում անվտանգության կանոնների եւ սանիտարահամաճարակային նորմերի պահպանմանը։ Վերահսկողական աշխատանքները փաստում են՝ տնտեսավարողներն առավել բարեխիղճ են, անվտանգության կանոնները հիմնականում պահպանում են, իսկ կասեցումների թիվը շարունակաբար նվազում է:

ԱԱՏՄ աշխատանքային խմբերը շարունակում են նաև իրազեկման և բացատրական ակտիվ աշխատանքները՝ հիշեցնելով, որ խախտումների դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։ ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին չթուլացնել զգոնությունը և նպաստել համավարակի հաղթահարմանը։