4450 դիտում, 2020.07.31 19:35

Արսեն Թորոսյանի հրամանով՝ սահմանամերձ Աչաջրի ծննդատունը փակվեց

Արսեն Թորոսյանի հրամանով՝ սահմանամերձ Աչաջրի ծննդատունը փակվեց

Աչաջրի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը գրում է.

«Սիրելի տավուշցիներ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր 31/07/2020 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի համաձայն կասեցվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավուքը (Աչաջրի ծննդատունը)։ Ելնելով տրված հրամանից, որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ ես այլևս չեմ կարող իրականացնել իմ մասնագիտական գիտելիքները և ունակությունները Աչաջրի Առողջության կենտրոնում։ Այս պահին քննարկվում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ իմ հետագա գործունեության իրականումը ՀՀ այլ տարածաշրջանում գտնվող առաջատար կլինիկաներից մեկում:

Ծննդատան գործունեությունը չկասեցնելու նպատակով ես հնարավորինս պայքարեցի, սակայն ապարդյուն…»:

կիսվել նյութով -